4.11.2013

Կարեն Անտաշյան Երեվանի ժամանակով (վերլուծություն)

Կարեն Անտաշյան Երեվանի ժամանակով
(վերլուծություն)

Գիտեք, թե որ սիրո պատմությունն է հետաքրքիր, որ սերն է երկարակյաց՝ այն սերը որն առաջացել է դիմակայության մեջ, այն սերն որի արմատներում կռիվն է։
 

Ես սիրում եմ Երևանը։ Չգիտեմ երևի դրանից է, որ Անտաշյանը ինձ վրա մի տեսակ Գիքորի տպավորություն թողեց։ Ճիշտ  է ես էլ կարող եմ անվերջ բողոքել թե, այս քաղաքից, թե այս երկրից, բայց դե պռոբլեմներ ամեն տեղ ել կան հարցն այն է, թե դու ինչպես ես նրանց վերաբերվում։ Մեր այս Գիքորը, որի համար Երևանը դարձել էր մարտի դաշտ մեղմ ասած չէր սիրում այս քաղաքը և հենց այդ տեղից ել գալիս էին նրա բոլոր պրոբլեմները։ Եթե դու չես փորձում հարմարվել  տեղի պայմաններին և խաղալ տեղի կանոններով ապա դու հենց սկզբից ել դատապարտված ես պարտության։ Մեծ քաղաք, մեծ պրոբլեմներ և հենց այդ պրոբլեմներն են որ քեզ դարձնում են  այս քաղաքի լիարժեք անդամ։ Երևանը հեռու է կատայալ լինելուց, ասեմ ավելին այն ավելի մոտիկ է  դժողքի նկարագրությանը, բայց դե մարդիկ իրենք են որոշում թողնել իրենց դրախտավայրերը և գալ դժողք որպեսզի գտնեն իրենց << երջանիկ ապագան>>։  Մի թե՞ գալուց առաջ այդ գիքորները չգիտեն, թե ուրեն գալիս և ինչի համար, մի թե՞ նրանք չեն գիտակցում, որ եթե գալիս են Երևան ապա գալիս են կոնկրետ նպատակով, և ոչինչ չպետք է խանգարի նրանց այդ նպատակին հասնելու։ Ես ել եմ սիրում փոքրիկ քաղաքները օրինակ հենց Վանաձորը, բայց մոտ վեց տաի ապռելով այնտեղ հասկացել եմ մի բան, քաղաքները նման են ընտանիքի նրանք քեզ կարող են ջերմորեն ընդունել կամ ատելով պայքարել քո դեմ։ Բայց դու քեզ տանը կարող ես զգալ միայն քո ընտանիքում։ 

Комментариев нет:

Отправить комментарий