Կլասիցիզմ
3.31.2013
Արվեստի ուղղություններ․․․․․․
Լատաիներենից թարգմանաբար նշանակում է դասական օրինակելի։ Գերիշխել է 17-19-րդ դարերում, կենտրոնը եղել է Ֆրանսիան։ Կլասիցիզմի գեղագիտական սկզբունքները ի վերջո հանգում են անտիկ, դասական հեղինակներին նմանվելու պահանջին։ Գեղարվեստի բարձրագույն տիպարն ու չափանիշը կլասիցիստ գրողներն ու արվեստագետները տեսնում էին անտիկ գրականության և արվեստի մեջ, այնտեղից վերցնում սյուժեներն ու կերպարները՝ արտահայտելով ժամանակի հասարակական- քաղաական խնդիրները։ Կլասիցիզմի գեղագիտության հիմնական դրույթներից է << բնությանն ընդօրինակելու>> նրան նմանվելու, բանականության միջոցով այն գեղարվեստական կարգավորման ենթարկելու խնդիրը։ Կլասիցիզմի գեղագիտությունը պարտադրում էր որոշակի օրենքներ ու կանոններ, սահմանում ժանրերի խիստ հիերարխիա՝ դրանք բաժանելով << բարձրի և ցածրի >> ։ Կլասիցիզմը հսկայական նշանակություն էր տալիս արվեստի հասարակական դաստիարակչական դերին։ Բարոկկո Պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է արտասավոր ձևի մարգարիտ։ Գերիշխել է 16-րդ դարի վերջից մինչև 18 –րդ դար, հաջորդել է վերածննդի մշակույթին։ Կենտրոնը եղել է Իտալիան և դրա վառ ապացույցն են հանդիսանում իտալական քաղաքները, որոնցից մի քնիսը կառուցվել են միայն այդ ոճով։ Բարոկկոյին բնորոշ է աշխարհընկալման և արտացոլման ներհակությունը, զգայական և մտավոր լարվածությունը, մանրամասների նատուրալիստական մեկնաբանությունը, թե կոպտությունը և թե նրբությունը։ Բարոկկոն դինամիկ աֆեկտացիայի հակամեդ ոճ է, որին հատուկ է թատերայնություը և պատրանքայինը։ Այս ոճին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը, պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ գեղանկարչությունը որպես համր պոեզիա։ Բարոկկոն հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանություններ, ժառանգել միջնադարի ու վերածննդի առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել քրիստոնեականներին։ Ռոկոկո
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий