Ամբոխները խելագարված
Ամբոխները խելագարված
Հեռուներից, մոտիկներից և այն բոլոր վայրերից, որոնք դեռ կան դեռ մնում են ամբոխները խելագարված դուրս էին եկել
պայքարի։ Ամբոխները խելագարված ու կատաղի դուրս էին եկել պայքարի, դեպի առաջ դեպի պայքար,
դեպի պայծառ ապագան։Ահա և Չարենցյան հանճարի մեծություն Հնարավոր է որ դուք, կյանքում
չեք տեսել այսպիսի ամբոխներ, բայց հաստատ համոզված եմ որ դուք հստակ պատկերացնում եք
նրանց, նույնիսկ ավելի դուք կարող եք պատկերացնել նաև ձեզ այդ խելագարության մեջ։ ։
Այս պոեմը հենց առաջին տողերից կարող է արդացնել մեր մեջ ապրող Չեգեվարաին, այն ստիպում
է դառնալ գերին այդ ամբոխների գնալ նրանց հետ մինչև հաղթական ավարտ։ Միգուց է գրածս ավելի
շատ նման է գովասանքի կամ փառաբանության, սակայն ես ոչ մի ուրիշ բան չեմ կարողանում
գրել այս ստեղծագործության մասին։ Ես երկար եմ մտածել և փորձել եմ ձևակերպել օբեկտիվ
կարծիք, բայց ինչև է ես եկել եմ այս եզրահանգմանը՝ եթե քո սրտում կա գոնե մի փոքր ըմբոստություն
ապա դու անպայման կսիրես այն։ Այս ստեղծագործություն չի կարելի վերլուծել այս տարիքում,
երբ ես դեմ եմ ամենինչին և բոլորին։Իմ դեռահաս սրտու եռում է այդ ըմբոստության արյունը և իչքան
էլ ես փորձում եմ կենտրոնանալ ամբոխների նկարագրության վրա, միևնույն է ես կգրեմ այդ
ստեղծագործության ոգու մասին։ Ես այս հոդվածը գրում եմ այդ ստեղծագործության ոգու այլ
ոչ թե մտքի կամ շարադրանքի համար, և եթե Չարենցը նույն ոգով գրեր լրիվ անիմաստ մի ստեղծագործություն
ես միևնույն է նույն բանն էի գրելու։ ահա իմ վերլուծությունը <<Ամբոխները խելագարված
>> վեպի վերաբերյալ։ Սա վերլուծություն
չէ այլ մի մեծ տպավորություն որը մնաց մի մեծ գրողից։
Комментариев нет:
Отправить комментарий