3.31.2013

Արվեստի ուղղություններ․․․․․․


Կլասիցիզմ

Լատաիներենից  թարգմանաբար  նշանակում  է  դասական  օրինակելի։   Գերիշխել  է  17-19-րդ  դարերում,  կենտրոնը   եղել է  Ֆրանսիան։ Կլասիցիզմի  գեղագիտական   սկզբունքները   ի  վերջո  հանգում են անտիկ, դասական  հեղինակներին  նմանվելու  պահանջին։   Գեղարվեստի  բարձրագույն  տիպարն   ու  չափանիշը  կլասիցիստ  գրողներն  ու  արվեստագետները  տեսնում  էին անտիկ  գրականության  և  արվեստի  մեջ,  այնտեղից  վերցնում  սյուժեներն  ու  կերպարները՝   արտահայտելով  ժամանակի   հասարակական- քաղաական  խնդիրները։   Կլասիցիզմի 

3.18.2013


Վերլուծելով Օբամայի խոսքերը



  <<Դուք ինձ ընտրելեք, ասելու ճշմարտությունը>>

Ինչ Զարմանալի Պետություն է Ամերիկան՝ Նրա ողջ պատմությունը տեղավորվում է ընդամենը մի քանի էջի վրա, բայց և այնպես այնքան հարուստ է և բովանդակալի, որ ստիպում է հիանալ։ Կարծես, թե Ամերիկացիները սովորել են պատմությունից դասեր քաղել, դա երևում է, թե նրանց գործողություններում, թե նախագահի խոսքերում։
ԱՄՆ-ի Նախագահ Բարակ Հուսեին Օբաման իր Ինագուրացիոն խոսքերում՝ նոր բան մտածելու փոխարեն որոշեց թերթել պատմության էջերը։ Երկու ժամվա ընթացքում, նա  հասցրեց անդրադառնալ իր ազգի հուզող բոլոր հարցերին: Նա անդրադարձավ թե 1776թ պատերազմի, թե 2008թ ճգնաժամին։ ։ Օբաման վերլուծեց և ներկայացրեց իրենց բոլոր պարտությունները և հաղթանակները, ձախողումները և ձեռքբերումները։ Նա անդրադարձավ բոլոր այն կարևոր պռոբլեմներին որոնց լուծման կարիքը ուներ այդ երկիրը։ Օբաման ուղղակիորեն չվատնեց այդ երկու ժամը, այլ նպատակաուղղված խոսքով դիմեց իր ժողովրդին։ Ուրիշ երկրներում նախագահի առաջին ելույթը ուղղակի ձևականություն է, որը ավելի շատ վերացական մի ելույթ է քան իրական խոսքեր։ Բայց այս պարագայում ամերիկյան ժողովրդավարությունը հասել է այն մակարդակին որ, նույնիսկ իր առաջին խոսքերում նախագահը պետք է խոսի ժողովրդի անունից։ Օբաման խոսում էր որպես հաղթող երկրի առաջնորդ, որի խնդրն է պահպանել իր երկրի առաջատար դիրքը, միգուցե  հենց այդ առաջատարից է որ մենք պետք է օրինակ վերցնենք։ Ցավոք սրտի ես չեմ կարողանում ոչ մի համեմատական տանել մեր նախագահի և նրանց նախագահի միջև։ Ես փորձում էի ինչ որ ընդանհուր գծեր գտնել երկու նախագահների խոսքերում բայց ցավոք, ես ոչ ի ընդհանրություն չտեսա։ ՀՀ նախագահը ընտրվելուց հետո կանգնում է ոչ թե իր ժողովրդի՝ այլ կառավարության առջև, կարծես թե իրենք են ընտրել նրան։ ՀՀ նախագահը խոսելու փոխարեն պաշտոնապես երդվում է իր <<ժողովրդի>> առջև։ Բայց եթե ավելի խոր նայենք այդ երդման խոսքերին դրանք ուղղակի խոսքեր են որոնք կրում են հանդիսավոր նշանակություն այլ ոչ թե պրակտիկ։ Մենք կարծես թե ոչ մի ընդհանուր բան չունենք ժողովրդավարություն կոչվածի հետ դա երեվում է նույնիսկ նախագահի գործերում ու խոսքերում։ Երևի մենք էլ է պետք սովորել պատմությունից դասեր քաղել։Նախագահը չի խոսում ինչպես իշխանավոր կամ ղեկավար, նա խոսում է որպես ժողովրդի առաջնորդ որպես այդ ժողովրդի մի մաս <<Դուք ինձ ընտրելեք, ասելու ճշմարտությունը>> ։ Ահա զարգացած ժողովրդավարության օրինակ, որին հասնելու մենք պետք է ունենանք նույն քաղաքական գիտակցությունը։ 

3.15.2013

Ամբոխները խելագարված


Ամբոխները խելագարված


Հեռուներից, մոտիկներից և այն բոլոր վայրերից, որոնք դեռ կան  դեռ մնում են ամբոխները խելագարված դուրս էին եկել պայքարի։ Ամբոխները խելագարված ու կատաղի դուրս էին եկել պայքարի, դեպի առաջ դեպի պայքար, դեպի պայծառ ապագան։Ահա և Չարենցյան հանճարի մեծություն Հնարավոր է որ դուք, կյանքում չեք տեսել այսպիսի ամբոխներ, բայց հաստատ համոզված եմ որ դուք հստակ պատկերացնում եք նրանց, նույնիսկ ավելի դուք կարող եք պատկերացնել նաև ձեզ այդ խելագարության մեջ։ ։ Այս պոեմը հենց առաջին տողերից կարող է արդացնել մեր մեջ ապրող Չեգեվարաին, այն ստիպում է դառնալ գերին այդ ամբոխների գնալ նրանց հետ մինչև հաղթական ավարտ։ Միգուց է գրածս ավելի շատ նման է գովասանքի կամ փառաբանության, սակայն ես ոչ մի ուրիշ բան չեմ կարողանում գրել այս ստեղծագործության մասին։ Ես երկար եմ մտածել և փորձել եմ ձևակերպել օբեկտիվ կարծիք, բայց ինչև է ես եկել եմ այս եզրահանգմանը՝ եթե քո սրտում կա գոնե մի փոքր ըմբոստություն ապա դու անպայման կսիրես այն։ Այս ստեղծագործություն չի կարելի վերլուծել այս տարիքում, երբ ես դեմ եմ ամենինչին և բոլորին։Իմ դեռահաս սրտու եռում է այդ ըմբոստության արյունը և իչքան էլ ես փորձում եմ կենտրոնանալ ամբոխների նկարագրության վրա, միևնույն է ես կգրեմ այդ ստեղծագործության ոգու մասին։ Ես այս հոդվածը գրում եմ այդ ստեղծագործության ոգու այլ ոչ թե մտքի կամ շարադրանքի համար, և եթե Չարենցը նույն ոգով գրեր լրիվ անիմաստ մի ստեղծագործություն ես միևնույն է նույն բանն էի գրելու։ ահա իմ վերլուծությունը <<Ամբոխները խելագարված >>  վեպի վերաբերյալ։ Սա վերլուծություն չէ այլ մի մեծ տպավորություն որը մնաց մի մեծ գրողից։

3.10.2013

Սարդարապատ Դեժավյու


Սարդարապատ Դեժավյու
(վերլուծություն)


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՈՒՄ Է ՀԱՂԹՈՂԸ։
Նապոլեոն Բոնապարտ։


Սարդարապատ: 451 թվականից ի վեր` Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ 15 դար անց, հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց ժողովրդական պատերազմի համար:
Առաջին համաշխարhային պատերազմի ընթացքում տեղի ունեցած այդ փոքրիկ ճակատամարտը սկիզբ դրեց մեր պատմության մի նոր փուլի։ Այդ նոր էջը, որը սկսվել էր այդ փառահեղ հաղթանակների շարքով, կարծես թե պետք է այդպես էլ փառահեղ շարունակվեր, բայց դե բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում վերջում։ ԵՎ որպեսզի հասկանաք, թե ինչու այդպես եղավ, պետք է նայել այդ պատմության մյուս` ավելի մութ կողմին։<<Սարդարապատ Դեժավյու>> Ֆիլմը բացահայտում է մեր պատմության  այն կողմերը, որոնք մեզ պետք է հասանելի չլինեին և այդպես էլ թաղվեին պատմության էջերի արանքում։Այն հերոսամարտերը, որոնք այդպես վառ նկարագրված են պատմության դասագրքում, կարող էին և չլինել, եթե մեր հայկական իշխանություններն ավելի խելացի գործեին։ Մեր քաղաքական գործիչներն այն ժամանակ տարբերվում էին ներկայիս կառավարությունից նրանով, որըստ պաշտոնի, պետք է բեղեր ունենային։ Իսկ կաշառքը, լիքը փորը և փողը միշտ էլ առաջին տեղում են եղել։ Հենց այդ պատճառով է,որ Անդրկովկասում Հայաստանը գրեթե դեր չի խաղացել և Վրաստանին  ու Ադրբեջանին ոչինչ չարժեր զոհ տալ Հայաստանը իրենց շահի համար։ Հայ Իշխանավորների ձեռքում չկար իշխանություն, իսկ նրանք ովքեր ունեին այդ իշխանությունը, Վրաստանի կողմից նշանակված ապուշներ էին, որոնց համար երկիր ծախելը թեթև գործ էր։ Ահա թե ինչու գրքում ներկայացված հերոսները ՝ Արամ Մանուկյանը կամ Մովսես Սիլիկյանը կարողացան իրենց ցույց տալ միայն այդ ծանր օրերին։Թուրքական այդ ահարկու զորքը, որն, ըստ գրքի, մի հզոր մեքենա էր, իրականում սարսափելի էր միայն թվաքանակով։։ Թուրքական բանակի մի մասը կազմում էր խուժանը, որը կանոնավոր չէր և ճակատամարտերում տալիս էր մեծ քանակով կորուստներ։ Զինվորների մեծ մասն էլ արդեն հոգնել էր պատերազմից և ամեն պատեհ առիթի փախուստի էր դիմում։ Բայց  հեշտությամբ հասան մինչև Ալեքսանդրապոլ, որը և եղավ մեզ ուշքի բերող փաստը։ Հայկական բանակը, որն այդ ժամանակ  գտնվում էր շատ ավելի լավ վիճակում, քան մեզ ներկայացնում են, չկարողացավ ոչնչով դիմակայել այդ զորքին, քանի որ ինքն էլ չգիտեր, թե ում ենթակայության տակ է գտնվում։ Մեր բանակում կռվում էին թե՜ վրացիներ, թե՜ ադրբեջանցիներ, իսկ թե մեկի, թե մյուսի համար լրիվ մեկ էր մեր ճակատագիրը։ Վրաստանը կորցնելու ոչինչ չուներ , Իսկ Ադրբեջանն էլ, ինչպես գիտենք, գրկաբաց սպասում էր Թուրքական իշխանությանը։Անդրկովկասը այդ ժամանակ գտնվում էր այն վիճակում, որ ինքը պետք է որոշեր՝ ում է հանձնվել՝ Ռուսաստանին, թե Թուրքիային, բայց, ցավոք սրտի, մենք այդ հարցում ձայնի իրավունք չունեինք։ Հետևաբար  հարցն այն էր, թե ինչ կորոշի Վրաստանը, դե իսկ Վրաստանն էլ փորձեց մաքսիմալ կերպով շահվետ քայլեր անել, որն էլ բերեց և անխուսափելի Ճակատամարտին։Ցերեկվա ժամը ուղիղ 12-ին կապիտան Իգիթխանյանի մարտկոցը կրակի տակ է առնում Ղամշլու /Արաքս/ կիսակայարանը եւ Կուլիբեյլի գյուղի տարածքում պատսպարված թուրքական զորքերը: Մահապարտների գունդը գրոհի է անցնում` բարձրաձայն երգելով՝ «Գացողը ետ չեկավ, Բայբուրդ»՝ կոտորածի ժամանակ տարածում գտած երգը: Աջ թևից նրան է միանում Աղթամարի միաբանության վարդապետ Եզնիկի ջոկատը` կազմավորված ճեմարանի 500 սաներից, որոնք մարտի դաշտ են  դուրս գալիս  իրենց պատանքներով։ Նրանք նման էին խաչակիր ասպետներին: Նրանց մեջ կային հմուտ նշանաձիգներ, որոնք դիպուկ կրակոցներն այդ օրն ուղեկցում էին՝ «Անտեր մնար Հասան լալեն, մեռնի Էնվեր փաշի բալեն » երգով: Կարելի է պատկերացնել, թե թուրքերի վրա ինչ տպավորություն էին թողնում զանգերի անդադար ղողանջների ներքո հարյուրավոր ձայներով երգող մահապարտների ու միաբանների սև շղթաները, որ մահաբեր կրակի տակ նորից ու նորից անցնում էին գրոհի:
Ահա այսպես է սկսվում այդ հերոսական պայքարը, որը և ցույց է տալիս հայ մարտիկի իրական դեմքը։ Բայց, ցավոք սրտի, գրքում այսպես ակնառու չեն նկարագրվում մեր տարած պարտություննեըր, այն պարտությունները որոնք և բերեցին այս հաղթանակին։Հետևություն՝ պատմությունից դասեր քաղելու համար պետք է իմանալ այն ամբողջությամբ։Յուրաքանչյուր հարց ունի երկու կողմ և եթե դու ծանոթ ես միայն մեկինդա դեռ չի նշանակում, թե դու ինչ-որ բան գիտես։

Դինո Բուցատի: ԱՌՆԵՏՆԵՐԸ


Դինո Բուցատի: ԱՌՆԵՏՆԵՐԸ


·         Առնետ. ինչի՞ կամ ո՞ւմ խորհրդանիշ է առնետը·         «Արդեն չափազանց ուշ է»՝ արտահայտությունը և մեր իրականությունը·         Ինչո՞ւ առնետները զավթեցին տունը, ո՞վ էր մեղավոր·         Պատմվածքում խոսվո՞ւմ է վախի մասին·         Ինչի կարող է հասցնել անգործությունը հասարակական կյանքում·         Վախ, անգործություն, թե ժամանակակից հայ իրականություն. շար 

Դժվարանում եմ խոսել առնետների մասին որպես չարի խորհրդանիշ, քանի որ ես նրանց ամենևին էլ այդպիսին չեմ պատկերացրել։ Բայց ինչ արած, առնետներ ուրեմն առնետներ։Մենք միշտ նրանց համրել ենք մեր անմիջական թշնամիները և փորձել ամեն ձևով պայքարել նրան դեմ , բայց նրանք միայն շատացել և շատացել են։ Ահա թե ինչու են որոշ մարդիկ անիմաստ համրում պայքարել նրանց դեմ (և ոչ միայն) ու համակերպվում  • «Արդեն չափազանց ուշ է»՝ արտահայտության հետ։ Առնետները ոչ միայ շատ արագ են բազմանում այլ նաև շատ խելացի են ու ավելի լավ են հարմարվել ներկա պայմաններին քան մարդը։ Ահա թե ինչու մենք չենք կարողանում արդյունավետ պայքարել նրանց դեմ (բացատրություն՝ չարը ավելի լավ է հարմարված այս պայմաններին և բացի դրանից նա ունի ավելի մեծ թվով կողմնակիցներ քան բարին)։
Վախն միշտ առկա է երբ դու ունես թշնամի։ Իսկ այն դեպքում երբ դու փորձում ես առհամարել կամ մոռանալ թշնամուն վախի զգացումը ավելի ուժեղանում քանզի դու պատրաստ չես լինում հարվածի։
Մենք երկուսսել փախչում ենք իրականությունից։