2.26.2013

Իմ Իդեալական պետությունը


Իմ Իդեալական պետությունը

Փորձելով պատկերացնել իդեալական պետություն ես չէի հասկանում թե ինչից սկսել և ինչով վերջացնել։ ԵՍ փորձեցի գրել իդեալական պայմանների, կամ իդեալական տեղանքի մասին, բայց հետո հասկացա իմ սխալը։ Չի կարող լինել իդեալական այն ինչ ստեղծում է մարդը։ Քանզի մենք ինքներս իդեալական չենք հետևաբար մեր գործերն ել կլինեն անկատար։ Մենք նույնիսկ չկարողացանք ապրել իդեալական դրախտում ուր մնաց, թե ինքներս ստեղծենք բոլորի համար բարենպաստ միջավայր։ Ես կարող եմ պատկերացնել ուտոպիան միայն մի պայմանով, եթե այնտեղ չլինեն մարդիկ՝ այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Մարդկային տեսակը կարծես թե արդեն այնքան է սովորել դժվար կյանքին որ նրա համար չկան  իդեալական պայմաններ։ ամեն ինչի մեջ նա գտնում է թերություններ՝ որոնք ել բերում են կործանման։ Ահա այս պատճառով է, որ ինձանից ավելի հեղինակավոր մարդկանց գործեր են արժանացել քննադատության։ Ուտոպիա ստեղծելն հանրավոր է միայն այն դեպքում, եթե դու դա ստեղծում ես քո այլ ոչ բոլորի։ Բայց այստեղ ել մենք կանգնում ենք պարադոքսի արջև, չէ որ մարդը հասարակական էակ է այդ դեպքում ինչպես կարող են բարնպաստ պայմանները լինել առանց մյուս մարդկանց գոյության՞։ Հետևաբար կարելի է գալ եզրակացության՝ կամ մենք արդեն ապրում ենք իդեալական միջավայրում կամ ել ուտոպիա չի կարող գոյություն ունենալ ։

Комментариев нет:

Отправить комментарий