5.27.2014

Գրականության կիսամյակային աշխատանք

Գրականության կիսամյակային աշխատանք

1.
         Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:
1) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ
2) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`
Տեսնելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
3)    -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
4) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուինշարժողին
Քաղցր երգանայր տաւիղն

2.                  Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:

1.25.2014

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱՅԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱՅԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո: