2.26.2013

ԻՆՉՈւ՞ ԵՄ ԵՍ ԱՆՏԱՐԲԵՐ


ԻՆՉՈւ՞  ԵՄ ԵՍ ԱՆՏԱՐԲԵՐ

Իսկապես  ինչու եմ անտարբեր, ես չեմ հասկանում մինչև հիմա։ Ախր ես փորձել եմ շփվել մարդկանց հետ, բոլորի հետ մտերիմ լինել, բայց չի ստացվել: Ինչո՞ւ.  այդ  հարցը մինչ  հիմա  մութ է մնացել ինձ համար։ Ես մտածում եմ, որ դա գալիս է նրանից, որ մինչ քեզ, բոլորը թքած ունեին միմյանց վրա և երբ ուզում ես շփվել այդ անտարբեր մարդկանց հետ, ինքստինքյան դու էլ ես հիասթափվում բոլորից։ Հասարակությունը ինքն է քեզ տանում դեպի այսպես կոչված <<պոֆիգիզմ>>։ Իհարկե հիմա կմտածեք , որ ես դրա մեջ  չեմ ուզում տեսնել իմ մեղքը և ուրիշին եմ մեղադրում իմ անտարբերության մեջ։ Բայց չէ  որ, ես մտածում եմ այս հարցի շուրջ  և փորձում գտնել ինչ- որ լուծում, այլ ոչ թե առհամարական անցնում այս հարցի կողքով՝ մտածելով, որ ես նորմալ եմ։
Դա ընդամենը  ժամանակահատված է, երբ դու պետք է պայքարես քո բնական զգացմունքների դեմ, որն ասում է՝ թքած բոլորի վրա։ Երբ մարդ նկատում է անտարբերություն, պատասխանում է նույն ձևով՝ կարծելով, որ եթե ինքն անի առաջին քայլը,  դա կգցի իր պատիվը։ Բայց չէ որ արհամարհելով բոլորին, դու արժանանում ես ավելի մեծ արհամարհանքի, որը հաստատ ավելի մեծ հարված է քո արժանապատվությանը։

Եղիր նա, ով կաս, և ամեն ինչ լավ կլինի։ 

Իմ Իդեալական պետությունը


Իմ Իդեալական պետությունը

Փորձելով պատկերացնել իդեալական պետություն ես չէի հասկանում թե ինչից սկսել և ինչով վերջացնել։ ԵՍ փորձեցի գրել իդեալական պայմանների, կամ իդեալական տեղանքի մասին, բայց հետո հասկացա իմ սխալը։ Չի կարող լինել իդեալական այն ինչ ստեղծում է մարդը։ Քանզի մենք ինքներս իդեալական չենք հետևաբար մեր գործերն ել կլինեն անկատար։ Մենք նույնիսկ չկարողացանք ապրել իդեալական դրախտում ուր մնաց, թե ինքներս ստեղծենք բոլորի համար բարենպաստ միջավայր։ Ես կարող եմ պատկերացնել ուտոպիան միայն մի պայմանով, եթե այնտեղ չլինեն մարդիկ՝ այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Մարդկային տեսակը կարծես թե արդեն այնքան է սովորել դժվար կյանքին որ նրա համար չկան  իդեալական պայմաններ։ ամեն ինչի մեջ նա գտնում է թերություններ՝ որոնք ել բերում են կործանման։ Ահա այս պատճառով է, որ ինձանից ավելի հեղինակավոր մարդկանց գործեր են արժանացել քննադատության։ Ուտոպիա ստեղծելն հանրավոր է միայն այն դեպքում, եթե դու դա ստեղծում ես քո այլ ոչ բոլորի։ Բայց այստեղ ել մենք կանգնում ենք պարադոքսի արջև, չէ որ մարդը հասարակական էակ է այդ դեպքում ինչպես կարող են բարնպաստ պայմանները լինել առանց մյուս մարդկանց գոյության՞։ Հետևաբար կարելի է գալ եզրակացության՝ կամ մենք արդեն ապրում ենք իդեալական միջավայրում կամ ել ուտոպիա չի կարող գոյություն ունենալ ։

2.09.2013

Բալադ Լենինի մուժիկի ԵՎ մի զույգ կոշիկի մասին


Բալադ Լենինի մուժիկի ԵՎ մի զույգ կոշիկի մասին                                               (Վերլուծություն)

Հաճախ ասում են որ գրողին պետք է դատել իր գրածով ոչ թե կենսագրությամբ, բայց արդյո՞ք սա այդ  դեպքն է։ Չարենցի կերպարը, որը այդքան տարիներ կերտվում էր մեր մեջ իմ կարծիքով շատ է տարբերվում իրականությունից։ Չարենցը  միայն <<ես իմ անուշ հայաստանի>> կամ <<Ամբոխները խելագարվածը>> գրողը չէ ։ Չարենցը ուղղակի ստիպված է եղել գրել իր ժամանակների համար, միայն նրա համար որպեսզի ամբողջ կյանքը չփտեր բանտում։1925ից1930թթ․-ները ամենահեշտ տարիները չէին Չարենցի համար։ Օրենքի հետ խնդիրներ ունենալուց բացի նա ստիպված եղավ նաև  բուժվել հոգեբուժարանում։ Դրանից հետո այդքան ել հեշտ չի թողարկել նոր ժողովածու։ Բայց ԿոմԿուսը տեսնելով այդ հրաշալի բանաստեղծությունները Լենին պապիկի մասին ինչպես կարող էր արգելել։Լենին պապիկը որոշում էր ամեն ինչ , եթե դու կարողացար տեղ հատկացնել նրա գովերգությանը ապա քո ժողովածուն կլինի հաջողված։ Ինչ վերաբերվում է այս բալլադին ապա սրանով կարելի է ասել, որ Չարենցը ջեկպոտ է բռնել։ Այստեղ ոչ միայն Լենինին է տեղ հատկացվել այլ նաև հասարակ մուժիկի ու նրա կոշիկի խնդիրին ։ Հարցը նրանում չէ որ բացի Լենինից ոչ ոք չի կարող օգնել ձեզ, այլ նրանում որ նա միշտ կոգնի քեզ եթե նույնսկ անհրաժեշտ է մի զույգ կոշիկ։ Բացի սրանից ժողովածույում տեղ էին գտել <<Լենին քեռին>> կամ <<Ալին ու Լենինը>> բալլադները , դե հիմա ինչպես կարող է կառավարությունը չօգնել Չարենցին Լենին պապիկին գովաբանելու հարցում։ Ահա այսպես էին գրվում ԽՍՀՄՈՒՄ կազմվում հաջող գրքերը կամ ժողովածուները կարևորը Առաջնորդն է կարգախոսով։ Ահա թե ինչու բացի ազգասեր Չարենցից մենք կարող ենք տեսնել նաև կոմունիստ կամ հեղափոխական Չարենցի։ Այս բալլադը միայն հաջող օրինակ է, որը ներկայացնում է թե ինչպես կարող ես տաղանդտ օգտագործել քո շահի համար։Պ․ՍԵՍ ՉԱՐԵՆՑԻ ՖԱՆԱՏ ՉԵՄ