2.26.2013
ԻՆՉՈւ՞ ԵՄ ԵՍ ԱՆՏԱՐԲԵՐ
Իսկապես ինչու եմ անտարբեր, ես չեմ հասկանում մինչև հիմա։ Ախր ես փորձել եմ շփվել մարդկանց հետ, բոլորի հետ մտերիմ լինել, բայց չի ստացվել: Ինչո՞ւ. այդ հարցը մինչ հիմա մութ է մնացել ինձ համար։ Ես մտածում եմ, որ դա գալիս է նրանից, որ մինչ քեզ, բոլորը թքած ունեին միմյանց վրա և երբ ուզում ես շփվել այդ անտարբեր մարդկանց հետ, ինքստինքյան դու էլ ես հիասթափվում բոլորից։ Հասարակությունը ինքն է քեզ տանում դեպի այսպես կոչված <<պոֆիգիզմ>>։ Իհարկե հիմա կմտածեք , որ ես դրա մեջ չեմ ուզում տեսնել իմ մեղքը և ուրիշին եմ մեղադրում իմ անտարբերության մեջ։ Բայց չէ որ, ես մտածում եմ այս հարցի շուրջ և փորձում գտնել ինչ- որ լուծում, այլ ոչ թե առհամարական անցնում այս հարցի կողքով՝ մտածելով, որ ես նորմալ եմ։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий