2.09.2013

Բալադ Լենինի մուժիկի ԵՎ մի զույգ կոշիկի մասին


Բալադ Լենինի մուժիկի ԵՎ մի զույգ կոշիկի մասին                                               (Վերլուծություն)

Հաճախ ասում են որ գրողին պետք է դատել իր գրածով ոչ թե կենսագրությամբ, բայց արդյո՞ք սա այդ  դեպքն է։ Չարենցի կերպարը, որը այդքան տարիներ կերտվում էր մեր մեջ իմ կարծիքով շատ է տարբերվում իրականությունից։ Չարենցը  միայն <<ես իմ անուշ հայաստանի>> կամ <<Ամբոխները խելագարվածը>> գրողը չէ ։ Չարենցը ուղղակի ստիպված է եղել գրել իր ժամանակների համար, միայն նրա համար որպեսզի ամբողջ կյանքը չփտեր բանտում։1925ից1930թթ․-ները ամենահեշտ տարիները չէին Չարենցի համար։ Օրենքի հետ խնդիրներ ունենալուց բացի նա ստիպված եղավ նաև  բուժվել հոգեբուժարանում։ Դրանից հետո այդքան ել հեշտ չի թողարկել նոր ժողովածու։ Բայց ԿոմԿուսը տեսնելով այդ հրաշալի բանաստեղծությունները Լենին պապիկի մասին ինչպես կարող էր արգելել։Լենին պապիկը որոշում էր ամեն ինչ , եթե դու կարողացար տեղ հատկացնել նրա գովերգությանը ապա քո ժողովածուն կլինի հաջողված։ Ինչ վերաբերվում է այս բալլադին ապա սրանով կարելի է ասել, որ Չարենցը ջեկպոտ է բռնել։ Այստեղ ոչ միայն Լենինին է տեղ հատկացվել այլ նաև հասարակ մուժիկի ու նրա կոշիկի խնդիրին ։ Հարցը նրանում չէ որ բացի Լենինից ոչ ոք չի կարող օգնել ձեզ, այլ նրանում որ նա միշտ կոգնի քեզ եթե նույնսկ անհրաժեշտ է մի զույգ կոշիկ։ Բացի սրանից ժողովածույում տեղ էին գտել <<Լենին քեռին>> կամ <<Ալին ու Լենինը>> բալլադները , դե հիմա ինչպես կարող է կառավարությունը չօգնել Չարենցին Լենին պապիկին գովաբանելու հարցում։ Ահա այսպես էին գրվում ԽՍՀՄՈՒՄ կազմվում հաջող գրքերը կամ ժողովածուները կարևորը Առաջնորդն է կարգախոսով։ Ահա թե ինչու բացի ազգասեր Չարենցից մենք կարող ենք տեսնել նաև կոմունիստ կամ հեղափոխական Չարենցի։ Այս բալլադը միայն հաջող օրինակ է, որը ներկայացնում է թե ինչպես կարող ես տաղանդտ օգտագործել քո շահի համար։Պ․ՍԵՍ ՉԱՐԵՆՑԻ ՖԱՆԱՏ ՉԵՄ
 

Комментариев нет:

Отправить комментарий