ԹԵՈՒՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ԹԵՈՒՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Թեղուտի խնդրի հակիրճ նկարագրություն Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված էկոհամակարգերից մեկն է:
Հանքարդյունաբերական ծրագիր 2001թ.-ին Հայաստանի կառավարության անօրինական որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ստացավ Թեղուտի
պղնձա-մոլիբդենային
հանքը
25 տարով
շահագործելու
թույլտվություն:
Սա
մի
ընկերություն
է,
որի
բաժնետերերից
մեկը
(19.3%) Ռուսաստանի
քաղաքացի
է,
իսկ
80.7% բաժնեմասի
տերը
գաղտնի
է
պահվում
և
գրանցված
է
օֆշորային
գոտում
(Լիխտեյնշտեյն):
Այս
պահին
ընկերությունը
հատում
է
Թեղուտի
անտառը
և
պայթեցումներ
անում՝
հանքի
շահագործման
համար:
Բնության աղետ Հանքարդյունաբերական ծրագրով նախատեսվում է հատել 357 հա անտառ, այլ կերպ ասած` մոտ 650 հատ ֆուտբոլի դաշտ: Այս պահին հատվել է 75 հա անտառ:
Ծրագրի վերջնական իրականացման դեպքում կվերանա 200 բուսատեսակ, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների
4 տեսակներ:
Այս
բուսատեսակներից
և
կենդանատեսաներից
շատերը
հազվադեպ
հանդիպող
են
և
գտնվում
են
ոչնչացման
եզրին,
իսկ
6 բուսատեսակ և 26
կենդանատեսակ
ընդգրկված
է
Հայաստանի
Կարմիր
գրքում:
Երբ անտառն ամբողջությամբ հատվի, տարածքը կջրազրկվի և կվերածվի անապատի:
Հանքարդյունաբերական թափոնը ծրագրով նախատեսվում է կուտակել
Դուքանաձոր
ձորում:
Առաջանալու
է
500 մլն
հեղուկ
թունավոր
թափոն
և
600 մլն
կարծր
այլ
տեսակի
վտնագավոր
թափոններ:
Մեծ
է
նաև
հսկայական
թափոնի
ամբարի
փլուզման
հավանականությունը, որի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածությունը կտարածվի ողջ տարածաշրջանով:
Համաշխարհային փորձից հայտնի է, որ այդ հեղուկ թափոնը խառնվում է ստորգետնյա ջրերին, տարածվում փոշու միջոցով և արտահոսքերի պատճառով աղտոտում գետերն ու հողը: Ծանր մետաղները ներթափանցելով հողի, ջրի մեջ` այնուհետև
մարդու
օրգանիզմ,
երկարատև
ազդեցությամբ
առաջացնում
են
քաղցկեղ,
գենային
մուտացիա,
սիրտ-անոթային
և
շնչառական
հիվանդություններ:
Վտանգավոր
թափոնների
կուտակման
համար
ընկերությունը
պետությանը
վճարելու
է
0 ՀՀ
դրամ:
Ընկերությունը կառավարության հանցավոր որոշմամբ մարդկանցից “գերակա շահի” պատրվակով ստիպողաբար գնեց
նրանց
հողը`
վճարելով
38 ՀՀ
դրամով
1քմ-ի հողի համար:
Այդ
տարաշքում
բնակվում
են
Շնող
և
Թեղուտ
գյուղերի
բնակիչները` ընդհանուր առմամբ շուրջ 3600 մարդ:
Տնտեսական օգուտ Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրից միայն 20 տոկոսն է հարկերի միջոցով անցնելու պետբյուջե, իսկ ազգային հարստության 80 տոկոսը հոսելու
է
անհայտ
մասնավորի
գրպանը:
Թեղուտի էկոհամակարգին հասցվելիք տնտեսական վնասի հաշվարկը կեղծված է: Անկախ փորձագետների ուսումնասիրություններն ապացուցում
են,
որ
պետության
համար
տնտեսական
առումով
հասվելիք
վնասը
շատ
ավելի
մեծ
է,
քան
հանքարդյունաբերական
ծրագրի
տված
տնտեսական
օգուտը:
Այս
փաստը
թաքցնելու
համար
կեղծվել,
կոծկվել,
թերի
և
սխալներով
են
ներկայացվել
բազմաթիվ
փաստեր
և
տվյալներ:
Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների փորձից հայտնի
է,
որ
այդ
երկրները
չեն
ունեցել
տնտեսական
աճ,
բնակչությունն
ավելի
լավ
չի
ապրել,
հարստությունը
լցվել
է
կոռումպացված
պաշտոնյաների
և
մասնավոր
բիզնեսի
գրպանը:
Երկրները
վերածվել
են
զարգացած
պետությունների
հանքահումքային
կցորդների,
որոնց
բնակչությունը
մնացել
է
կոտրած
տաաշտակի
առջև`
կորցնելով
թե
բնական
ռեսուրսները,
թե
շրջակա
առողջ
միջավայրը:
Սա ոչ թե երկրի ունեցվածքի արդյունավետ օգտագործում է, այլ երկրի ունեցվածքի թալան:
Комментариев нет:
Отправить комментарий