3.18.2013


Վերլուծելով Օբամայի խոսքերը



  <<Դուք ինձ ընտրելեք, ասելու ճշմարտությունը>>

Ինչ Զարմանալի Պետություն է Ամերիկան՝ Նրա ողջ պատմությունը տեղավորվում է ընդամենը մի քանի էջի վրա, բայց և այնպես այնքան հարուստ է և բովանդակալի, որ ստիպում է հիանալ։ Կարծես, թե Ամերիկացիները սովորել են պատմությունից դասեր քաղել, դա երևում է, թե նրանց գործողություններում, թե նախագահի խոսքերում։
ԱՄՆ-ի Նախագահ Բարակ Հուսեին Օբաման իր Ինագուրացիոն խոսքերում՝ նոր բան մտածելու փոխարեն որոշեց թերթել պատմության էջերը։ Երկու ժամվա ընթացքում, նա  հասցրեց անդրադառնալ իր ազգի հուզող բոլոր հարցերին: Նա անդրադարձավ թե 1776թ պատերազմի, թե 2008թ ճգնաժամին։ ։ Օբաման վերլուծեց և ներկայացրեց իրենց բոլոր պարտությունները և հաղթանակները, ձախողումները և ձեռքբերումները։ Նա անդրադարձավ բոլոր այն կարևոր պռոբլեմներին որոնց լուծման կարիքը ուներ այդ երկիրը։ Օբաման ուղղակիորեն չվատնեց այդ երկու ժամը, այլ նպատակաուղղված խոսքով դիմեց իր ժողովրդին։ Ուրիշ երկրներում նախագահի առաջին ելույթը ուղղակի ձևականություն է, որը ավելի շատ վերացական մի ելույթ է քան իրական խոսքեր։ Բայց այս պարագայում ամերիկյան ժողովրդավարությունը հասել է այն մակարդակին որ, նույնիսկ իր առաջին խոսքերում նախագահը պետք է խոսի ժողովրդի անունից։ Օբաման խոսում էր որպես հաղթող երկրի առաջնորդ, որի խնդրն է պահպանել իր երկրի առաջատար դիրքը, միգուցե  հենց այդ առաջատարից է որ մենք պետք է օրինակ վերցնենք։ Ցավոք սրտի ես չեմ կարողանում ոչ մի համեմատական տանել մեր նախագահի և նրանց նախագահի միջև։ Ես փորձում էի ինչ որ ընդանհուր գծեր գտնել երկու նախագահների խոսքերում բայց ցավոք, ես ոչ ի ընդհանրություն չտեսա։ ՀՀ նախագահը ընտրվելուց հետո կանգնում է ոչ թե իր ժողովրդի՝ այլ կառավարության առջև, կարծես թե իրենք են ընտրել նրան։ ՀՀ նախագահը խոսելու փոխարեն պաշտոնապես երդվում է իր <<ժողովրդի>> առջև։ Բայց եթե ավելի խոր նայենք այդ երդման խոսքերին դրանք ուղղակի խոսքեր են որոնք կրում են հանդիսավոր նշանակություն այլ ոչ թե պրակտիկ։ Մենք կարծես թե ոչ մի ընդհանուր բան չունենք ժողովրդավարություն կոչվածի հետ դա երեվում է նույնիսկ նախագահի գործերում ու խոսքերում։ Երևի մենք էլ է պետք սովորել պատմությունից դասեր քաղել։Նախագահը չի խոսում ինչպես իշխանավոր կամ ղեկավար, նա խոսում է որպես ժողովրդի առաջնորդ որպես այդ ժողովրդի մի մաս <<Դուք ինձ ընտրելեք, ասելու ճշմարտությունը>> ։ Ահա զարգացած ժողովրդավարության օրինակ, որին հասնելու մենք պետք է ունենանք նույն քաղաքական գիտակցությունը։ 

Комментариев нет:

Отправить комментарий