5.27.2014

Գրականության կիսամյակային աշխատանք

Գրականության կիսամյակային աշխատանք

1.
         Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:
1) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ
2) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`
Տեսնելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
3)    -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
4) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուինշարժողին
Քաղցր երգանայր տաւիղն

2.                  Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:

1.25.2014

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱՅԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱՅԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

4.14.2013

Գաբրիել Գարսիա Մարկես-մտքեր


Գաբրիել Գարսիա Մարկես-մտքեր



1.       Դարձիր ավելի լավը և ինքտ հասկացիր, թե ով ես դու, մինչ կհանդիպես նոր մարդուն և կհուսաս որ նա կհասկանա քեզ։
2.      Ես սիրում եմ քեզ,  ոչ թե նրա համար թե դու ով ես , այլ նրա համար թե ով եմ ես քո կողքին։
3.      Հանգիստ ծերության գաղտնիքը, միայնության հետ հաշտվելն է։
4.      Միգուց է այս աշխարհում դու ուղղակի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու ամբողջ աշխարհն ես։
5.      Եթե ինչ-որ բան սիրում ես բաց թող և եթե այն քոնն է , ապա կվերադառնա։

4.11.2013

Կարեն Անտաշյան Երեվանի ժամանակով (վերլուծություն)

Կարեն Անտաշյան Երեվանի ժամանակով
(վերլուծություն)

Գիտեք, թե որ սիրո պատմությունն է հետաքրքիր, որ սերն է երկարակյաց՝ այն սերը որն առաջացել է դիմակայության մեջ, այն սերն որի արմատներում կռիվն է։
 

3.31.2013

Արվեստի ուղղություններ․․․․․․


Կլասիցիզմ

Լատաիներենից  թարգմանաբար  նշանակում  է  դասական  օրինակելի։   Գերիշխել  է  17-19-րդ  դարերում,  կենտրոնը   եղել է  Ֆրանսիան։ Կլասիցիզմի  գեղագիտական   սկզբունքները   ի  վերջո  հանգում են անտիկ, դասական  հեղինակներին  նմանվելու  պահանջին։   Գեղարվեստի  բարձրագույն  տիպարն   ու  չափանիշը  կլասիցիստ  գրողներն  ու  արվեստագետները  տեսնում  էին անտիկ  գրականության  և  արվեստի  մեջ,  այնտեղից  վերցնում  սյուժեներն  ու  կերպարները՝   արտահայտելով  ժամանակի   հասարակական- քաղաական  խնդիրները։   Կլասիցիզմի 

3.18.2013


Վերլուծելով Օբամայի խոսքերը



  <<Դուք ինձ ընտրելեք, ասելու ճշմարտությունը>>

Ինչ Զարմանալի Պետություն է Ամերիկան՝ Նրա ողջ պատմությունը տեղավորվում է ընդամենը մի քանի էջի վրա, բայց և այնպես այնքան հարուստ է և բովանդակալի, որ ստիպում է հիանալ։ Կարծես, թե Ամերիկացիները սովորել են պատմությունից դասեր քաղել, դա երևում է, թե նրանց գործողություններում, թե նախագահի խոսքերում։
ԱՄՆ-ի Նախագահ Բարակ Հուսեին Օբաման իր Ինագուրացիոն խոսքերում՝ նոր բան մտածելու փոխարեն որոշեց թերթել պատմության էջերը։ Երկու ժամվա ընթացքում, նա  հասցրեց անդրադառնալ իր ազգի հուզող բոլոր հարցերին: Նա անդրադարձավ թե 1776թ պատերազմի, թե 2008թ ճգնաժամին։ ։ Օբաման վերլուծեց և ներկայացրեց իրենց բոլոր պարտությունները և հաղթանակները, ձախողումները և ձեռքբերումները։ Նա անդրադարձավ բոլոր այն կարևոր պռոբլեմներին որոնց լուծման կարիքը ուներ այդ երկիրը։ Օբաման ուղղակիորեն չվատնեց այդ երկու ժամը, այլ նպատակաուղղված խոսքով դիմեց իր ժողովրդին։ Ուրիշ երկրներում նախագահի առաջին ելույթը ուղղակի ձևականություն է, որը ավելի շատ վերացական մի ելույթ է քան իրական խոսքեր։ Բայց այս պարագայում ամերիկյան ժողովրդավարությունը հասել է այն մակարդակին որ, նույնիսկ իր առաջին խոսքերում նախագահը պետք է խոսի ժողովրդի անունից։ Օբաման խոսում էր որպես հաղթող երկրի առաջնորդ, որի խնդրն է պահպանել իր երկրի առաջատար դիրքը, միգուցե  հենց այդ առաջատարից է որ մենք պետք է օրինակ վերցնենք։ Ցավոք սրտի ես չեմ կարողանում ոչ մի համեմատական տանել մեր նախագահի և նրանց նախագահի միջև։ Ես փորձում էի ինչ որ ընդանհուր գծեր գտնել երկու նախագահների խոսքերում բայց ցավոք, ես ոչ ի ընդհանրություն չտեսա։ ՀՀ նախագահը ընտրվելուց հետո կանգնում է ոչ թե իր ժողովրդի՝ այլ կառավարության առջև, կարծես թե իրենք են ընտրել նրան։ ՀՀ նախագահը խոսելու փոխարեն պաշտոնապես երդվում է իր <<ժողովրդի>> առջև։ Բայց եթե ավելի խոր նայենք այդ երդման խոսքերին դրանք ուղղակի խոսքեր են որոնք կրում են հանդիսավոր նշանակություն այլ ոչ թե պրակտիկ։ Մենք կարծես թե ոչ մի ընդհանուր բան չունենք ժողովրդավարություն կոչվածի հետ դա երեվում է նույնիսկ նախագահի գործերում ու խոսքերում։ Երևի մենք էլ է պետք սովորել պատմությունից դասեր քաղել։Նախագահը չի խոսում ինչպես իշխանավոր կամ ղեկավար, նա խոսում է որպես ժողովրդի առաջնորդ որպես այդ ժողովրդի մի մաս <<Դուք ինձ ընտրելեք, ասելու ճշմարտությունը>> ։ Ահա զարգացած ժողովրդավարության օրինակ, որին հասնելու մենք պետք է ունենանք նույն քաղաքական գիտակցությունը։